Search
РУСՀԱՅENG
FAQ (հաճախ տրվող հարցեր)

1.   Ինչպե՞ ս դառնալ ԱՏԳ ռեզիդենտ

ԱՏԳ ռեզիդենտ կարող է ճանաչվել բացառապես ազատ տնտեսական գոտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետությունում գրանցված առեւտրային իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ մասնաճյուղ, ինչպես նաեւ օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչություն, որն ունի կառավարության կողմից տրված համապատասխան թույլտվություն եւ կազմակերպչի հետ կնքված համապատասխան պայմանագիր.

ԱՏԳ ռեզիդենտ դառնալու համար կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն դիմորդը պետք է`

  • ԱՏԳ Կազմակերպչին ներկայացնի իր գործարար ծրագրի համառոտ նկարագրությունը,
  • Կազմակերպչի հետ ստորագրի մտադրությունների նախնական հուշագիր,
  • Կառավարության լիազոր մարմնին ներկայացնի իր գործարար ծրագիրն ու հատուկ դիմումի ձևը:

ՀՀ Կառավարությունը 21 օրվա ընթացքում դիմորդին ԱՏԳ ռեզիդենտ ճանաչելու մասին իր որոշումն է կայացնում:

2.  Ինչպիսի՞ առավելություններ և  շահավետ պայմաններ  են սահմանված պոտենցիալ ռեզիդենտների համար

ԱՏԳ ռեզիդենտները ազատվում են բոլոր հարկերից` բացառությամբ եկամտային հարկից աշխատավարձի գծով 

  • եկամտահարկ - 0%
  • ԱԱՀ - 0%
  • Մաքսային ներմուծման տուրք - 0%
  • Մաքսային արտահանման տուրք -0%
  • շահութահարկ, գույքահարկ-0%

արժույթային սահմանափակումների բացակայություն, կապիտալի, շահույթի և դիվիդենտների  ազատ տեղափոխում 




© Copyright: ALLIANCE
G. Manukyan