Search
РУСՀԱՅENG

ԱՏԳ օպերատորի մասին
 «Սիտրոնիկս Արմենիա» ՓԲԸ-ն Կազմակերպչի  կարգավիճակում նախատեսում է ստեղծել ազատ տնտեսական գոտի «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի հետ միասին:
 
«Սիտրոնիկս Արմենիա» ՓԲԸ-ն, որպես իրավաբանական անձ գրանցվել է Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, հանդիսանում է «ՍԻՏՐՈՆԻԿՍ» ԲԲԸ հարյուր տոկոսանոց դուստր ձեռնարկություն և ստեղծվել է 2009 թվականին հատուկ ԱՏԳ-ի ծրագիրն իրականացնելու նպատակով:
 
«ՍԻՏՐՈՆԻԿՍ» ԲԲԸ-ն մտնում է ԱՖԿ «Սիստեմ»-ի մեջ և հանդիսանում է խոշոր ինովացիոն բարձր տեխնոլոգիաների նորարարական ընկերություն Արևելյան Եվրոպայում, շուկայում անընդմեջ աճող ցուցանիշներով` Արևելյան Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում, որը գործում է  հեռահաղորդակցության լուծումների, տեղեկատվական տեխնոլոգիաների և միկրոէլեկտրոնային արտադրանքի ոլորտում:
 
Ընկերությունը մշակում, արտադրում, ներգրավում  և ինտեգրում է սեփական և գործընկերների արտադրանքները, ունենալով բարձր տեխնոլոգիաների նախագծերի պահանջվող ռեսուրսներն իրականացնելու ցանկացած սանդղակ:
 
Նորարարությունը հանդիսանում է առանցքային գործոն զարգացման համար ռուսական և համաշխարհային շուկաներում: Կոնցեռնը վարում է ակտիվ գիտահետազոտական և փորձարարական նախագծման աշխատանքներ (R & D-կենտրոններում, որոնք գտնվում են  Աթենքում, Պրահայում, Նյու Դելիեւմ, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Զելենոգրադում):
 
«ՍԻՏՐՈՆԻԿՍ» ԲԲԸ-ն աշխարհի 30 երկրներում ունի մասնաճյուղեր, իրականացնում էարտահանում ավելի քան 60 երկրներ: Գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում:
 
Ընկերությունում ներկայումս աշխատում են շուրջ 8000 աշխատակիցներ, որոնցից ավելի քան 1000 մասնագետներ աշխատում են հետազոտությունների և մշակումների ոլորտում:
 
2008 թվականից «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ն և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ն ղեկավարում է «ՍԻՏՐՈՆԻԿՍ» ԲԲԸ-ն: Ընկերությունների սեփականատերը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնությունն, ի դեմս պետական գույքի կառավարման Դաշնային գործակալության:



© Copyright: ALLIANCE
G. Manukyan