Search
РУСՀԱՅENG

Նորությունների արխիվ



 2013-03-06
Ծանոթացել են «ԵրՄՄԳՀԻ»-ի ծրագրերին

Հայ-ռուսական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահներ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Իգոլ Լևիտինն այցելել են Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ: Համանախագահները ծանոթացել են ազատ տնտեսական գոտու գաղափարի ներքո իրականացվող ծրագրերին և ինստիտուտի առաջիկա նախագծերին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ինստիտուտը ներկայում զբաղվում է նորարական տեխնոլոգիաների միջոցով գերկայուն ապակիների արտադրությամբ և ունի 400 աշխատող:

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «ԵրՄՄԳՀԻ» տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը՝ Լևիտինը նշեց, որ այդ հարցում Հայաստանի կառավարությունն ինչպես և խոստացել էր, օպերատիվ կերպով ընդունել է բոլոր անհրաժեշտ նորմատիվային ակտերը, իսկ գոտու կազմակերպիչ հանդիսացող «Սիտրոնիքս Արմենիա» հայ-ռուսական համատեղ ընկերությունն առաջիկայում կներկայացնի գործունեության ծրագիրը և առաջիկա 6 ամիսների ընթացքում կիրականացվեն անհրաժեշտ փաստաթղթաշրջանառությանը վերաբերող աշխատանքները:

Ազատ տնտեսական գոտու գործառնական տեսակը սահմանվել է արտադրաարդյունաբերական և տեխնիկակիրառական էլեկտրոնիկայի, ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության և կենսատեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության ոլորտներում։




Ռեզիդենտները հնարավորություն ունեն

  • արտահանման և ներմուծման մաքսային տուրքերի ծախսերի մինիմալացում, որի հետևանքը կլինի արտադրվող ապրանքի գնի մրցունակությունը
   

   
© Copyright: ALLIANCE
G. Manukyan